Արևմուտքի կողմից Ռուսաստանին ճնշելու փորձերը՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, չեն նպաստում ՈՒկրաինայի իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Երևան քաղաքի ավագանին 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում հաստատել էր Երևան քաղաքում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի սպառողական շուկայում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած սննդամթերքի անորակությունից մինչև սպառողների իրավունքների խախտումը: Իրավիճակը հատկապես տագնապալի է գյուղմթերքների շուկայում, ուր առկա իրավիճակը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «ամենաթողություն»:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը չի կարող միանալ իր ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերներին Բաքու և Երևան նրանց այցի ընթացքում՝ ընտանեկան պատճառներով: Այդ մասին ամերիկացի դիվանագետը հայտնում է թվիթերյան գրառմամբ՝ հաջողություն մաղթելով Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական այսօրվա նիստին ճառերով հանդես եկան նաև ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանը, Սևակ Մնացականյանը, Հայկ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը:
Հոկտեմբերի 14-ին և 15-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստերում քննարկվեցին վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների զարգացման, մերօրյա հերոսների փառաբանման և Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում ստացված հայտերը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոկտեմբերի 13-14-ին հանդիպումներ ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության կառավարում մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողների հետ:
Հասկանալի է, կատուներ են: Կամ, եթե կուզեք՝ փիսիկներ:
Դիլիջանյան մեր բակից են՝ քույրեր և եղբայր: Գարնանը, երբ լույս աշխարհ եկան, միասին էին: Բայց նաև թույլ ու անօգնական: Մայրը լքել էր, հայրը տիրություն չէր անում:
Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական այսօրվա նիստը սկսվեց ամբաստանյալներից Ալեք Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի ճառով:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...